News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ցեղասպանության հարցով Սենատի ընդունած օրենքը Թուրքիայի քաղաքականության պարտությունն է: Թուրքական կառավարության հիստերիկ պահվածքը դրա վկայությունն է: Այդ մասին հունվարին 25-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

Նրա կարծիքով, եթե դրան հետեւեն համապատասխան որոշումներ նաեւ Եվրոպայի այլ երկրներում, ապա Թուրքիային ծանր ժամանակներ են սպասվում: Բացի այդ, թուրքական կողմի հայտարարությունները Փարիզի դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ հարուցում են բոլորի ծիծաղը:

«Այդ քայլերը չի կարելի պատժամիջոցներ անվանել: Հակահրթիռային արտադրության ոլորտում Ֆրանսիան զբաղեցնում է առաջին տեղը Եվրոպայում, եւ եթե Թուրքիան հրաժարվի այդ համակարգերից, արդյոք դա հնարավոր կլինի պատժամիջոցներ անվանել»,-նշել է նա:

Պատմաբանը նաեւ կարծիք է հայտնել, որ Հայաստանը ոչ մի դեպքում չպետք է վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները: «Հայ-թուրքական արձանագրությունները զգալիորեն ազդել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա: Արձանագրությունների վավերացման դեպքում Թուրքիան կարող էր ասել Ֆրանսիային, որ վերջինս չմիջամտի Հայաստանի հետ իր երկկողմ հարաբերություններին»: Այդ կապակցությամբ Մելքոնյանը հիշեցրել է, որ չարաբաստիկ հանձնաժողովի գործունեության արդյունքում 2001-ից 2003-ն ընկած ժամանակահատվածում ոչ մի պետություն չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն երբ Հայաստանը դուրս եկավ դրա կազմից, դրան հաջորդեց Շվեյցարիայի եւ Կանադայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Պատմաբանը նաեւ ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը նպաստել է այն հանգամանքը, որ հայ-թուրքական գործընթացը սառեցվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ