News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նախորդ շաբաթ Հայաստանի ֆուտբոլային տրանսֆերային շուկայում տեղի ունեցան մի քանի փոփոխություններ: «Փյունիկը», «Բանանցը» եւ «Միկան» հաջորդ մրցաշրջանում հիմնականում հանդես են գալու տեղացի ֆուտբոլիստներով: «Փյունիկի» կազմում չկան լեգեոնականներ, «Բանանցում» մարզվում են Դու Բալան եւ Բետոն, ով «Ալեքսանդրիայում» փորձաշրջան անցնելուց հետո կրկին միացել է թիմին: «Միկայում» լեգեոնականներից միայն Ալեքսն է մնացել: Մյուս թիմերից տրանսֆերային պատուհանի ընթացքում դեռ պասիվ է «Արարատը»:

«Փյունիկն» իր առաջին ստուգողական հանդիպումը կանցկացնի հունվարի 28-ին, ֆուտբոլի ակադեմիայում: Այդ օրը երեւանցիների մրցակիցն է լինելու Գյումրիի «Շիրակը»:

Երկրի գործող չեմպիոն «Ուլիսը» նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլում ստուգողական հանդիպում է անցկացրել Առաջին խմբի նորեկ «Քինգ Դելյուքսի» հետ: Խաղն ավարտվել է նորաստեղծ ակումբի հաղթանակով՝ 1:0 հաշվով: «Ուլիսում» է մարզվում Արթուր Քոչարյանը, ով նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս «Գանձասարում»: Առաջին արտասահմանյան հավաքն «Ուլիսը» կսկսի հունվարի 3-ին, Վրաստանում: Հավաքների ժամանակ թիմը պատրաստվում է փորձարկել նոր խաղացողների:

Այս օրերին Սոչիում հավաք անցկացնող Դիլիջանի «Իմպուլսն», առաջին ընկերական խաղում 0:2 հաշվով պարտվել է Ստավրոպոլի «Դինամոյին»: Այսօր, հունվարի 25-ին դիլիջանցիները 4:5 հաշվով պարտվեցին ռուսական Պրեմիեր լիգայում հանդես եկող «Տոմին»:

«Գանձասարը» նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլը սկսել է Ծաղկաձորում: Թիմը համալրվել է բելառուսցի երկու նորեկներով: Ծաղկաձորում ստուգողական հանդիպումներ անցկացնելու պայմաններ չկան, ուստի Սերգեյ Ցվետինսկին եւ Ստանիսլավ Գնեդկոն իրենց խաղային որակները հնարավորություն կունենան ցուցադրել արտասահմանյան երկրորդ հավաքի ընթացքում: Թիմում փորձաշրջան են անցնում նաեւ Կարեն Ավոյանը, Ավետիք Կիրակոսյանը, Արթուր Պետրոսյանը եւ Արթուր Ավագյանը:

«Շիրակն» Ավանի ակադեմիայում անցկացվող առաջին հավաքն ավարտեց «Բանանցի» հետ ընկերական խաղով՝ 1:1: Գյումրեցիների կազմում իրենց անդրանիկ հանդիպումն անցկացրին սենեգալցի Իբրահիմ Կանը եւ ֆրանսիացիներ Ժան Լուի Բերին ու Ֆաբրիս Գուզելը: Այս ֆուտբոլիստների հետ դեռեւս պայմանագիր չի կնքվել: Ամեն ինչ պարզ կլինի մոտ ապագայում:

Այսօր, հունվարի 25-ին «Բանանցը» ստուգողական հանդիպում անցկացրեց Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի հետ: Հովհաննես Համբարձումյանի գոլի շնորհիվ հաղթեց «Բանանցը»` 1:0:

Պատրաստեց Խաչիկ Չախոյանը

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ