News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Շվեյցարացիները փորձում են վերածնել հայ-թուրքական արձանագրությունները. հնարավոր է, որ նոր բանակցություններ սկսվեն, բայց Թուրքիան պետք է ապացուցի իր անկեղծությունը: Այս մասին այսօր` հունվարի 26-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, հավելելով, որ հայ թուրքական արձանագրությունները մեռած են:

Նրա խոսքով, այդ դեպքում Ղարաբաղը չի դիտարկվի որպես հարաբերությունների կարգավորման նախապայման:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններից Հայաստանի ստորագրությունը հետ վերցնելու առաջարկին, Ռ. Կիրակոսյանը նշեց. «Այդ առաջարկությունն իրատեսական չէ: Դու վավերացնում կամ չես վավերացնում, բայց չես կարող հետ վերցնել ստորագրությունդ»:

Նրա ներկայացմամբ, արձանագրությունները լավագույն միջոցը չէին հարաբերությունները կարգավորելու համար: «Կարգավորման եւ սահմանների բացման համար արձանագրություններ պետք չեն: Հենց այդ առումով դրանք սխալ էին կարգավորելու համար»,-ընդգծեց փորձագետը:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության խնդրին, նա ասաց. «Մենք պետք է աջակցենք այն թուրքերին, որոնք խիզախում են եւ ընդունում ցեղասպանության փաստը: Նրանք ճնշման տակ են գտնվում:  Եթե Թուրքիան երկրորդ անգամ սկսի հարաբերություւնների կարգավորումը` նպատակ ունենալով միայն վիժեցնել ցեղասպանության ճանաչումը, դա ավելի վատ կազդ հենց Թուրքիայի վրա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ