News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 10
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը հերքել է խոսակցությունները, թե ժամկետային զինծառայության ժամկետը կարող է երկարացվել:

Այսօր` հունվարի 26-ին, կայացած մամուլի ասուլիսում խորհրդարանականը հայտարարել է, թե շշուկները չեն համապատասխանում իրականությանը: «Նման օրենսդրական նախաձեռնություն չկա: Եւ անհրաժեշտություն չկա, զորակոչի պլանն ամբողջությամբ իրականացվում է»,- ընդգծել է Հրայր Կարապետյանը: Նրա խոսքով, ներկայումս ծառայության են զորակոչվում 1993թ. ծնված երիտասարդները, որոնք ծնվել են «այն անմարդկային պայմաններում, որում գտնվել է երկիրը»: Պատգամավորը խոստովանել է, թե աշնանային զորակոչին համեմատաբար ավելի շատ կլինի առողջության հետ խնդիրներ ունեցող պատանիները: Պետությունն ապահովում է նրանց բուժումը, ասել է պատգամավորը` հավելելով, որ եթե հիվանդությունն անհամատեղելի է ծառայության անցման հետ, երիտասարդները ազատվում են զինապարտությունից:

«ԶՈՒ համալրման հետ որեւէ խնդիր չկա, առավել եւս զինապարտության հետ մեկտեղ գործում է նաեւ պայմանագրային ծառայությունը»,- ասել է Կարապետյանը եւ հավելել, որ պայմանագրային ծառայությունը հաջողությամբ զարգանում է. «Եթե հանրապետության առջեւ սպառնալիք չլիներ, մենք կանցնեինք 100 տոկոսանոց պայանագրային ծառայության»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news