News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ցեղասպանությունների ժխտում, այդ թվում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հակառակորդները կփորձեն բողոքարկել այն Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդում: Այդ մասին հաղորդում է ֆրանսիական 20minutes.fr կայքը: Հիշեցնենք, որ Ելիսեյան պալատը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Սենատի ընդունած օրենքը նախագահ Սարկոզին կվավերացնի 15 օրվա ընթացքում:

Սահմանդարական դատարան դիմելու համար անհրաժեշտ է հավաքել 60 պատգամավորի կամ 60 սենատորի ստորագրություն նախքան դրա վավերացումը: Սահմանադրական խորհրդին դիմելը կասեցնում է պրոմուլգացիայի գործընթացը:

Europe 1-ը, վկայակոչելով France-Presse գործակալությունը, նշում է, որ ներկա պահին Ֆրանսիայի Ազգային ժողովի 35 պատգամավոր արդեն որոշում են ընդունել Սահմանադրական խորհուրդ դիմելու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է այդ ակցիայի նախաձեռնողներից մեկը` Միշել Դիֆենբահերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ