News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների բանակցություններում քննարկվող կարեւորագույն հարցը վերաբերում է 2013թ. նախագահական ընտրություններին: «Մեր աղբյուրները պնդում են, ահա, որ «Ժառանգությունը» պատրաստ է առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Ազատ դեմոկրատների» հետ նախընտրական դաշինք կազմել, եթե վերջիններս պարտավորվեն 2013թ. նախագահական ընտրություններում պաշտպանել Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը:

Մեր աղբյուրների հաղորդմամբ, «Ազատ դեմոկրատները» պատրաստ են ընդունել այդ պայմանը, որովհետեւ համարում են, որ նախագահական ընտրություններում արժանի սեփական թեկնածու չունեն: Նման աջակցության դեպքում, սակայն, «Ազատ դեմոկրատները» ցանկանում են առավելագույն տեղեր ստանալ համատեղ համամասնական ցուցակի առաջին հնգյակում եւ առաջին տասնյակում: Երկու տեղ` առաջին եւ երեք տեղ` երկրորդ հնգյակում: Բացի այդ, եթե առաջիկա ընտրություններում Աժ չեն անցնում, նախագահական ընտրություններում Րաֆֆիին սատարելու պայմանը ջրվում է»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ