News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայկական բանակն ապացուցել է, որ աշխարհում ամենամարտունակներից է: Այդ մասին հայտարարել է բուլղարացի լրագրող, Արցախյան ազատամարտի մասին վավերագրական ֆիլմերի հեղինակ Ցվետանա Պասկալեւան հունվարի 27-ին կայացած մամուլի ասուլիսում:

«Բանակը կազմավորվել է պատերազմի տարիներին, մարտի դաշտում է հղկվել հայ զինվորականների հմտությունը»,- ասել է Պասկալեւան եւ հավելել. «Այն ժամանակ որոշվում է Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը, հարցը` կլինի արդյոք այդ ժողովուրդը, թե ոչ»: Լրագրողուհին հիշեցրել է, թե Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի սարսափելի տարիներին Լեռնային Ղարաբաղում անկյուն չկար, ուր չհասնեին արկերը, փախստականները լքում էին տները, իսկ շրջափակման օղակը ավելի էր սեղմվում Լեռնային Ղարաբաղի սրտի` Ստեփանակերտի շուրջ:

Հենց այդ ժամանակ էլ կամավորական, պարտիզանական ջոկատներից ծնվեց հայկական բանակը: Այդ էջերը հավերժ գրված են պատմության մեջ, թե ինչպես փոքր ուժերով կարելի է շատ բանի հասնել»,- նշել է լրագրողը:

«Հայերն ապացուցեին, որ հզորությունն ու քանակը վճռորոշ գործոն չեն հակառակորդի նկատմամբ հաղթանակի հասնելու համար: Կարեւորը մոտիվացիան է եւ գիտակցումը, որ դու պաշտպանում ես քո հողը»,- ընդգծել է նա: պասկալեւան նշել է, թե Ադրբեջանն այսօր էլ չի դադարեցնում սադրանքները, կրակոցները, հանդես գալիս ռազմատենչ հայտարարություններով: «հայկական բանակը միշտ պետք է մարտունակ լինի, որ արժանի հակահարված տա»,- ընդգծել է Պասկալեւան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ