News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակը ակտիվ չի եղել վրացահայերի խնդիրների լուծման հարցում: Այս մասին հայտարարել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համերբերգը, հանդես գալով ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում:

Համերբերգին ուղղված հարցերից մեկը վերաբերել է Վրաստանի հայ բնակչությանը:

Ֆրանսիացի պատվիրակ Ֆրանսուա Ռոշբլուանն ընդգծել է, որ ինքն արդեն դիմել է Համերբերգին, խնդրելով լույս սփռել Վրաստանում հայերի իրավիճակի վրա:

«Վրաստանում մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ են եղել: Վերջին անգամ պարոն Համերբերգն ասաց, որ ինքը կզբաղվի դրանով, բայց իր զեկույցում այդ մասին խոսք չկար»,- նկատել է Ռոշբլուանը:

Իր հերթին, Համերբերգը խոստովանել է, որ իր գրասենյակը այդ հարցում ակտիվ չի եղել:

«Ես դիմել եմ Հաագայում ազգային փոքրամասնությունների հարցերով հանձնակատարին: Նա ակտիվորեն զբաղվել է այդ հարցով, տեղեկացրել է կատարվող քայլերի մասին եւ ես իմ աջակցությունն եմ հայտնել նրան: Ես այդ խնդրի մասին հիշեցրել եմ Վրաստանի իշխանությունների հետ զրույցներում, բայց ես համաձայն եմ, որ մենք ավելին կարող էին անել այդ հարցում»,-ասել է Համերբերգը:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում Համերբերգը ներկայացրել է 2011 թվականի իր զեկույցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ