News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանը տեղեկատվական պատերազմում զիջում է Ադրբեջանին: Այս մասին հայտարարել է բուլղարուհի լրագրող , Ղարաբաղյան պատերազմի մասին փաստագրական ֆիլմերի հեղինակ Ցվետանա Պասկալեւան հունվարի 27-ի մամլո ասուլիսում:

«Լինելով իրավացի եւ ունենալով փաստացի ապացույցներ, թե ով է սկսել պատերազմը, ինչպես են անցկացվել ռազմական գործողությունները եւ ինչով է ամեն ինչ ավարտվել, ունենալով իր իրավացիության պատմական եւ իրավական  հիմնավորումներ, հայկական կողմն ավելի պասիվ է», - նշել է Պասկալեւան: Միեւնույն  ժամանակ նա նշել է, որ քաղաքական տարածությունը վակուում չէ, այն զգայուն է ճշմարտության նկատմամբ, որի մասին էլ վկայում է Ֆրանսիայի Սենատի ընդունած նախագիծը, որը քրեականացնում է ցեղասպանությունների ժխտումը: 

«Ադրեջանը ինչ-որ կեղծիք է հորինում, այն ուռճացնում անհավանական չափերի, կրկնում ամեն օր: Բնականաբար, այդ ամենօրյա կրկնությունը հասնում է լսարանին, նույնիսկ աշխարհի տարբեր վայրերում: Քանի որ նրանք այլ տեսանկյուն չգիտեն, բացի այն, ինչն Ադրբեջանն է ներկայացնում, նրանք շատ հնարավոր է եւ հավատան: Դրա համար անհրաժեշտ է աշխատել  մտածված եւ հավասարակշիռ», - նշել է Ցվետանա Պասկալեւան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ