News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Զինված ուժերի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարտին Դեմփսին պատմել է Իսրայելի եւ ԱՄՆ-ի միջեււ հակասությունների մասին Իրանի հարցի շուրջ: The National Journal-ին տված հարցազրույցում նա հաղորդել է, թե Իսրայել կատարած վերջին այցի ընթացքում վեճ է ծագել Իրանի հարցով, որի ընթացքում պարզ է դարձել թե ԱՄՆ-ը եւ Իսրայելը տարբեր կերպ են դիտարկում Իրանից բխող սպառնալիքը:

«Մենք պետք է խոստովանենք, որ նրանք սպառնալիքն այլ կերպ են դիտարկում: Նրանց համար դա գոյության հարց է»,- ասել է Դեմփսին:

Նրա կարծիքով, հնարավոր ռազմական հակամարտությունն Իրանում ապակայունացնում է ոչ միայն անվտանգությունը տարածաշրջանում, այլեւ տնտեսությունը: Գեներալը վստահ է, որ ներկայումս ուժի կիրառումն Իրանի դեմ վաղաժամ քայլ է: «Մենք լի ենք վճռականությամբ կանխելու ատոմային զենքի ստացումը, բայց պարտադիր չէ ռումբեր նետել»,- ասել է Դեմփսին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ