News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Հանրային-քաղաքական կենտրոնի սրահում հունվարի 27-ին կայացել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կազմակերպման համար Մոսկվայում միջոցառումների համակարգման հանձնաժողովի հիմնադիր նիստը: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Ռուս-հայկական համագործակցություն կազմակերպությունից:

Նիստին հրավիրվել են հանրային կազմակերպությունների ներկաայցուցիչներ, գիտնականներ եւ փորձագետներ: Հաստատվել է հանձնաժողովի կազմը, ստեղծվել են աշխատանքային խմբեր, հաստատվել է առաջիկա ամիսներին կայանալիք միջոցառումների ցանկը:

Հանձնաժողովը ակտիվորեն համագործակցելու է Հայաստանի եւ Ռուսաստանի համապատասխան պետական եւ հասարակական կառույցների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ