News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

2010-ին Հայաստանում գնաճը գերազանցեց աշխատավարձի աճը: Սպառողական գների ինդեքսը հասավ 108,2 տոկոսի, իսկ միջին ամսական աշխատավարձի ցուցանիշը` 106,7 տոկոսի: Իրական աշխատավարձը կրճատվեց 1,4% տոկոս: Նույն միտումը պահպանվեց նաեւ անցած տարի. իրական աշխատավարձը միջինը կրճատվեց 1,7 տոկոս: Միայն օգոստոսից գնաճի տեմպը որոշակիորեն զիջեց աշխատավարձի աճին: 2010-ին միջին ամսական աշխատավարձը Հայաստանում դոլարային արտահայտությամբ 291,3 էր, իսկ 2011-ի արդյունքում հասել է 309,4 դոլարի:

Նվազագույն սպառողական զամբյուղի պարենային մասն անցած տարվա չորրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 3,5 տոկոս: 2011թ. դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ հացամթերքի միջին մանրածախ գինը բարձրացել է 2,3 տոկոս, մսամթերքը թանկացել է 12,7 տոկոս, կաթնամթերքը` 6,8 տոկոս, կենդանական եւ բուսական յուղերը` 11,8 տոկոս, շաքարը` 35,4 տոկոս:

Միջին եկամուտ ունեցող քաղաքացիների համար եկամուտի գլխավոր աղբյուրը աշխատավարձն է: Միջին ամսական աշխտավարձի իրական մակարդակի նվազումից առավելագույն հարվածի տակ են ընկնում հենց միջին եկամուտ ունեցող ընտանիքների խումբը, իսկ գնաճի տեմպը համեմատաբար դանդաղել է, քանի որ մեր տնտեսության այսօրվա վիճակի համար հասել էր առավելագույն ցուցանիշի: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ