News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Հայոց բանակի բարեփոխումների հիմնական ուղղություններից մեկը ռազմավարական պլանավորման անցնելն է: Այս մասին այսօր` հունվարի 28-ին, «Եռաբլուր» կատարած այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ավելացնելով, որ մեր բանակը ավելացնում է մարտական կարողությունները սպառազինությունների ձեռքբերմամբ:   «Ռազմավարական պլանավորման մեջ մտնում է նաեւ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգմացման ծրագիրը, որի համաձայն` յուրաքանչյուր տարի` մինչեւ 2015թ, մենք ձեռք ենք բերելու նոր սպառազինություններ, որոնք լինելու են հեռահար, ճշգրիտ եւ լուծելու են այն խնդիրները, որոնք դրված են բանակի առաջ»,-ասաց Օհանյանը:

Նախարարը նշեց, որ 2011թ-ին Անվտանգության խորհուրդը հաստատել է ՀՀ ռազմաարդյունաբերության հայեցակարգը, որի շրջանակներում միջոցառումների մեծ ծրագիր է նախատեսվում 2012թ-ին, ինչը գերակա խնդիր է համարվում ՀՀ կառավարության համար:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  Նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային բանակի օրը` հունվարի 28-ի առավոտյան այցելել է Արցախի ազատամարտի հերոսների «Եռաբլուր» պանթեոն, ծաղկեպսակ դրել հուշակոթողին: Հարգանքի տուրք մատուցելու համար պանթեոնում էին նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու բարձրաստիճան սպայակազմը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ