Ոստիկանության աշխատակիցները վաղ առավոտյան մտնել են Գյումրիի քաղաքապետարան։
Այս պահին դիմակավորված հատուկջոկատայիները քաղաքապետարանում են, աշխատակիցները դեռ որևէ տեղեկություն չունեն, թե ինչ գործի շրջանակում են նրանք ժամանել։
Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am–ին հայտնեցին միայն հետեւյալը. «Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում Գյումրիի համայնքապետարանում իրականացվում են քննչական գործողություններ: Լրացուցիչ կտրվի տեղեկատվություն»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Գյումրու քաղաքապեը Վարդան Ղուկասյանն ահազանգել էր իր ու իր ընտանիքի անդամների դեմ իրականացվող հետապնդումների մասին։ Նա դիմել էր նաև ընտրողներին.
«Դիմում եմ իմ ընտրողներին, ընդդիմադիր բոլոր կուսակցություններին, ես մինչև վերջ պահելու եմ ինձ, չեմ կոտրվելու միանշանակ, գիտեք իմ բնավորությունը, ինչքան նման բաներ անեն, մենք կդառնանք ավելի համարձակ։ Ձեր ձայնը հելեք պաշտպանեք, մի թողեք իմ վրա, ես ձեզ կուրսի եմ պահում։ Պետք է, որ ինձ հետ կապի մեջ լինեք, որևէ ոտնձգություն, մենք տեղյակ կպահենք։ Հենց ձեզ տեղյակ պահեցի, լցվում եք իմ կողքը։ Հակադեմոկրտական պահվածքն ինձ ստիպում է, որ ես դրանց դեմ ավելի ուժեղ գործունեություն ծավալեմ օրենքի սահմաններում միանշանակ»։











