News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը հաղորդագրություն է տարածել Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցչին ընտրելու հարցի վերաբերյալ:

«Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը՝ որպես Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ եւ «Եվրատեսիլ» երգի մրցույթի պաշտոնական հեռարձակող, իրավասու է ընտրել մայիսին կայանալիք մրցույթի Հայաստանի մասնակցին եւ երգը՝ կամ ազգային ընտրության (հեռուստադիտող-ժյուրի) կամ ներքին ընտրության միջոցով:

Հաշվի առնելով «Եվրատեսիլ-2012»-ի առանձնահատկությունը՝ Հանրային  հեռուստաընկերությունը որոշում է ընդունել մրցույթն անցկացնել ներքին ընտրությամբ: Ընտրությունը կկատարի ՀՀ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կողմից ձեւավորված հատուկ հանձնախումբը, որտեղ կընդգրկվեն երաժիշտներ, հեռուստատեսության մասնագետներ եւ երաժշտական պրոդյուսերներ: Եվրատեսիլ-2012-ի Հայաստանի մասնակիցը եւ ներկայացվող երգը հայտնի կդառնան մինչեւ մարտի 18-ը:

Հանրային հեռուստաընկերությունն այս տարի առաջին անգամ կմասնակցի մայիսին Վիեննայում կայանալիք Պատանի երաժիշտների «Եվրատեսիլ-12» մրցույթին, որին մասնակցելու են նաեւ Ավստրիան, Բելառուսը, Բոսնիա-Հերցոգովինան, Խորվաթիան, Չեխիան, Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Սլովենիան եւ Ուկրաինան: 15-20 տարեկան դասական ժանրում հանդես եկող երաժիշտների ամենամյա այս մրցույթը Եվրոպական հեռարձակողների միության ամենամյա խոշոր նախագծերից մեկն է: Հայաստանը ներկայացնող մասնակցի անունը հայտնի կդառնա մինչեւ մարտի 15-ը»,-ասված է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ