News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հունաստանի զինված ուժերի «Սպայի տանը» Հայաստանի ԶՈՒ կազմավորման 20-ամյակին նվիրված տոնական միջոցառում է կազմակերպվել: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին Հունաստանի «Հայաստան» կենտրոնից: Միջոցառմանը ներկա են գտնվել մոտ 250 հյուրեր, այդ թվում՝ Հունաստանում հավատարմագրված դիվանագիտական եւ ռազմադիվանագիտական կորպուսը` հանձինս ՌԴ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Արգենտինայի, Կիպրոսի, Ռումինիայի, Հունգարիայի, Լեհաստանի, Սերբիայի, Բուլղարիայի, Ուկրաինայի, Խորվաթիայի, Մակեդոնիայի հանրապետության, Ալբանիայի, Եգիպտոսի, Սիրիայի, Ղազախստանի, Ուզբեկստանի դեսպանների, դիվանագիտական ներկայացուցիչների, ռազմական, զինվորական, ՌՕՈՒ, ՌԾՈՒ եւ սպառազինության կցորդների:

Միջոցառումն սկսվել է երկու երկրների ազգային հիմներգերով, շարունակվել` հունահայ համայնքի հոգեւոր դասի օրհնության արարողությամբ:

ՀՀ ԶՈՒ վերակազմավորման, հայ-հունական պատմական զինակցության եւ ներկա երկկողմ ռազմական համագործակցության վերաբերյալ` անգլերեն լեզվով ամփոփ ելույթով հանդես է եկել Հունաստանում եւ Կիպրոսում ՀՀ ռազմական կցորդ` գնդապետ Սամվել Ռամազյանը: Նա շեշտել է, որ հայ-հունական ռազմական համագործակցությունը մշտապես կայուն զարգացում է դրսեւորում:

Միջոցառման շրջանակում՝ ազգային մարտական պարերով հանդես է եկել Համազգային միության պարախումբը, իսկ Հայաստանի  ԶՈՒ զինանշանի պատկերով տորթը կտրել է հայ-հունական ռազմական համագործակցության վետերան, Հունաստանի Ազգային Պաշտպանության Գլխավոր Շտաբի պատվավոր պետ, գեներալ Գեորգիոս Անտոնակոպուլոսը: Տեղեկացնենք նաեւ, որ Հայաստանի ԶՈՒ 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումը իրենց ներկայությամբ են պատվել նաեւ Հունաստանի ազգային հերոս Մանոլիս Ղլեզոսը, ինչպես նաեւ Հունաստանի զինված ուժերի բարձրաստիճան սպաներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ