Թեեւ Հովհաննավանքի նախկին քահանա Տեր Արամը կարգալույծ է հռչակվել, նա հրաժարվում է եկեղեցուց դուրս գալ, այսօր նա մեկ մկրտության և երկու պսակադրության արարողություն է իրականացրել։ Ընդ որում, հատկանշական է, որ այդ արարողությունների ժամանակ եկեղեցում էր նաեւ Տեր Սարգիս քահանան, որը արարողության մասնակիցներին տեղեկացնում էր, որ տվյալ քահանան կարգալույծ է հռչակվել, որ արարողությունն անօրինական է և Մայր Աթոռը չի ընդունելու և վկայական չի հատկացնելու։

Մասնավորապես, մկրտության արարողության մասնակիցներից մեկը հետաքրքրվեց նախկին քահանայից, թե արդյոք սա օրինական է և վկայական տրամադրվելու է։ Վերջինս վստահեցրեց, որ այո, տրամադրվելու է վկայական։

Իսկ ավելի ուշ, երբ NEWS.am–ի լրագրողը հետաքրքրվեց, թե որտեղի՞ց է վկայական տրամադրելու, եթե Մայր Աթոռն իրեն կարգալույծ է հռչակել, նա պատասխանեց, որ որեւէ մեկը իրենից վկայական չի պահանջել։