News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 15
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական բանակում գրանցվել է զինվոր մահվան երկու դեպք:

ANS հեռուստաընկերությունը, վկայակոչելով Պաշտպանության նախարար մամուլի ծառայության պետի տեղակալի Թեյմուր Աբդուլաեւի հաղորդած տեղեկությունները, նշում է, որ առաջին դեպքը տեղի է ունեցել ՊՆ Բիլեջերի ավանում տեղակայված թիվ N զորամասում:

21-ամյա Ռուֆին Վիլայեթօղլու Ռահիմովը անզգուշությամբ կրակ է բացել իր ծառայողական ավտոմատից, որի արդյունքում մահացու հրազենային վնասվածք է հասցրել ինքն իրեն: Նա բանակ է զորակոչվել 2001-ին Գյանջայի Քեփազ շրջանի զինվորական կոմիսարիատից:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել անվտանգության կանոնների խախտման արդյունքում: Փաստի առթիվ անցկացվում է հետաքննություն:

Մյուս դեպքը տեղի է ունեցել Ներքին զորքերի Ղուբայի շրջանում տեղակայված զորամասերից մեկում: Զինծառայող Էմիրասլան Ռուսթամովը մահացել է գազի թունավորման հետեւանքով: Այդ մասին հաղորդում է APA գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի ներքին զորքերի մամուլի ծառայության հաղորդած տեղեկությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ