News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայ ազգային կոնգրեսում վերջին շաբաթներին շատ լուրջ եւ բուռն քննարկումներ են տեղի ունեցել առաջիկա ընտրություններում ՀԱԿ-ի առաջիկա ռազմավարության վերաբերյալ: Այս մասին այսօր` հունվարի 30-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

«Քննարկումները բուռն էին, կային տարբեր մոտեցումներ, բայց Կոնգրեսն ապացուցեց, որ որքան էլ տարակարծություններ լինեն, մենք գալիս ենք կոնսենսուսի։ 18 կուսակցություններն իրենց կուսակցական շահերից վեր են դասում Հայաստանում ժողովրդավարության հաստատումը»,-ասաց նա:

Զուրաբյանը ՀԱԿ-ի 18 կուսակցությունների անունից ընթերցեց ՀԱԿ-ի հայտարարությունը, որում մասնավորապես, ասվում է. «Նախագահական ընտրություններից անցած ժամանակաշրջանը ցույց տվեց, որ ընտրությունները կեղծելու, մատի 1-ով իշխանության եկած վարչախումբը այլ բան չէ, քան քոչարյանական ռեժիմի շարունակություն։

ՀԱԿ-ը ստեղծվել է սահմանադրական կարգի վերականգնման համար։ Սպառելով երկխոսության ճանապարհով սահմանադրական կարգը վերականգնելու հնարավորությունը՝ ՀԱԿ-ը կարգախոս հռչակեց Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը։ Առաջիկայում շարունակելու է այդ կարգախոսի շուրջ ժողովրդի համախմբումը՝ դրա համար օգտագործելով խորհրդարանական ընտրությունները։

Վարչախումբը արեց առավելագույնը չորս տարում, սակայն ի հեճուկս այդ ջանքերի, ՀԱԿ-ն անկոտրում պայքարով բազապատկեց իր նկատմամբ համակրանքը։ ՀԱԿ-ի մաս կազմող ուժերը որոշում են, որ նախընտրական դաշինքով մասնակցելու են ընտրություններին՝ սա դարձնելով Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու, սահմանադրական կարգը հաստատելու եւս մեկ հարթակ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ