Դատախազությունը Վաղարշապատում ընտրությունների նախաշեմին բարեգործություն կատարելու փաստի ուսումնասիրման հարցն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե։

«Վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե»,- NEWS.am-ին հայտնեցին ՀՀ Գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ Վաղարշատաում ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության մեկնարկից մեկ օր առաջ Խոյ խոշորացված համայնքում «բարեգործական» միջոցառում է կազմակերպվել, որին մասնակցում էին Արմավիրի մարզի իշխանական վերնախավը, այդ թվում՝ Վաղարշապատի համայնքապետի թեկնածու, ՔՊ-ական Արգիշտի Մեխակյանը։