News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Gibraltar Masters ամենամյա շախմատային բաց մրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի հավաքականի 2-րդ համար Սերգեյ Մովսիսյանը սեւերով հաղթեց արգենտինացի Ֆելգաերին, իսկ Գաբրիել Սարգսյանը սպիտակներով պարտության մատնեց իսպանացի Ռուբեն Մորալեսին:

ԱՄՆ-ն ներկայացնող Վարուժան Հակոբյանը սեւերով ոչ ոքի խաղաց Սալեմ Սալեհի հետ:

7-րդ տուրից հետո Սերգեյ Մովսիսյանը 5.5 միավորով 10 շախմատիստների հետ կիսում է 2-11-րդ տեղերը, Սարգսյանը 4.5 միավորով բաժանում է 23-62-րդ հորիզոնականները, իսկ Հակոբյանն իր ակտիվում ունի 5 միավոր եւ կիսում է 12-28-րդ տեղերը:

Մրցաշարի միանձնյա առաջատարն անգլիացի Մայքլ Ադամսն է, ով վաստակել է 6 միավոր:

1. Մայքլ Ադամս      6
2. Հոու Իֆան             5.5
3. Նայջել Շորթ      5.5
8. Սերգեյ Մովսիսյան   5.5
21. Վարուժան Հակոբյան   5
43. Գաբրիել Սարգսյան 4.5 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ