News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի ազգային հավաքականի եւ Երեւանի «Փյունիկի» կիսապաշտպան Արթուր Եդիգարյանն այս օրերին գտնվում է Թուրքիայում, որտեղ մերձմոսկովյան «Խիմկիի» կազմում մասնակցում է ուսումնամարզական հավաքի: Եդիգարյանը Թուրքիա է մեկնել հունվարի 30-ին:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ֆուտբոլիստը հայտնեց, որ «Խիմկին» հավաքն ավարտելու է փետրվարի 5-ին եւ այդ ժամանակ էլ պարզ կդառնա իր կարգավիճակը ռուսական ակումբում: Մինչեւ այդ, թիմը երկու ստուգողական հանդիպումն կանցկացնի Մոսկվայի «Տորպեդոյի» եւ Սանկտ Պետերբուրգի «Պետրոտրեստ» թիմերի հետ, եւ Արթուր Եդգարյանը այդ խաղերում, ամենայն հավանականությամբ, հանդես կգա «Խիմկիի» կազմում: Այդ հանդիպումներից հետո` փետրվարի 5-ին, «Խիմկին» կմեկնի Մոսկվա:

Հավելենք, որ «Խիմկին» հանդես է գալիս Ռուսաստանի առաջին խմբի առաջնությունում, եւ այս թիմում հանդես է գալիս նաեւ Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Արտակ Ալեքսանյանը: Իսկ Ռոման Բերեզովսկին խզել է պայմանագիրը «Խիմկիի» հետ՝ «Դինամո» Մոսկվա տեղափոխվելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ