News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Շուտով կլրանա 4 ամիսը, ինչ 19-ամյա Սաթենիկ Միրզոյանը քթի պլաստիկ վիրահատությունից հետո կոմայի մեջ է հայտնվել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հարություն Մանգոյանը նշեց, որ մի փոքր առաջընթաց կա, մասնավորապես` աչքերը բացել-փակելու առումով, սակայն սա դեռ գիտակցության գալ չի նշանակում: «Այժմ մի փոքր հանգստացնող դեղեր են ներարկվում, մկանային գերլարվածության դեմ դեղորայք է օգտագործվում, որ մկաները մի քիչ թուլացվի, ֆիզիոթերապեւտները, մերսողներն անընդհատ աշխատում են, մերսում են»,- ասաց Հ. Մանգոյանը:

Նրա փոխանցմամբ` աղջկան արտասահման տեղափոխելու կապակցությամբ խոսակցություններ չկան, իսկ ավելի վաղ արտերկրից ժամանած բժիշկներն էլ նայեցին եւ ասացին, որ այստեղ եսւ արվում է հնարավոր ամեն ինչ, որ կարվեր այնտեղ: Իսկ թե երբ եւ որքանով է հավանական, որ 19-ամյա Սաթենիկը դուրս գա կոմայից, Հարություն Մանգոյանը նշեց, որ նման դեպքերում որեւէ ժամկետ չկա, բժիշկները անում են այն, ինչ հնարավոր է եւ չի կարելի ասել, թե եթե այսքան ժամանակ չի փոխվել, ապա ոչինչ էլ չի փոխվի:

Նշենք, որ հոկտեմբերի 7-ին Երեւանի Կիլիկիա թաղամասի բնակիչ 19-ամյա Սաթենիկ Միրզոյանը դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն` քթի պլաստիկ վիրահատության համար: Վիրահատությունն անցել է նորմալ, սակայն երբ բժիշկները փորձել են աղջկան «նարկոզից» դուրս բերել, նա ընդամենը մի քանի րոպե է ուշքի եկել, այնուհետեւ անհասկանալի ձեւով ընկել է ցնցման մեջ ու տարօրինակ շարժումներ արել:

Աղջիկը 10 տարվա լատինո-ամերիկյան պարուհի է: Սաթենիկի բարեկամները չեն հասկանում, թե ինչ է կատարվում աղջկա հետ եւ վստահեցնում են, որ նա երբեւէ, այդ թվում եւ վիրահատությունից առաջ, առողջական խնդիրներ չի ունեցել։ Արտերկրից հրավիրված պրոֆեսորներն էլ չեն կարողանում որեւէ կերպ բացատրել, թե ինչու պետք է նման երեւույթ արձանագրվեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ