News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հայաստանի եւ Ռուսաստանի ձեռնարկությունների արդյունաբերական կորպորացիան տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման հիմք է հանդիսանում, իսկ հումանիտար կապերի ամրապնդումը նպաստում է  կառուցողական երկխոսության մթնոլորտի ստեղծմանը, ինչը համապատասխանում է  ռազմավարական գործընկերության սկզբունքերին»: Այդ մասին, ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, հունվարի 31-ին հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կազմի նիստում հայտարարել է զարգացման միջպետական կորպորացիայի գլխավոր տնօրեն, «Գործարար Ռուսաստան» համառուսաստանյան հասարակական կազմակերպության անդամ Իվան Պոլյակովը:

Նիստը կայացել է միջկառավարական նիստի համանախագահներ` Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Ռուսատանի տրանսպորտի նախագահ Իգոր Լեւիտինի` փետրվարի 6-7 –ին  Երեւանում կայանալիք  հանդիպման նախապատրաստական աշխատանքների շրջանակում:

Նիստում քննարկվել են Հայաստանի եւ Ռուսաստանի  համագործակցության հարցեր` առեւտրի, ներդրումների, արտադրության, ենթակառուցվածքների եւ համանիտար ոլորտներում:

Նշենք նաեւ, որ հայ-ռուսական համագործակցության հեռանկարները կքննարկվեն  «BRIDGE 2012» միջազգային տնտեսական համաժողովում, որը տեղի կունենա  փետրվարի 3-6-ը Ծաղկաձորում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ