News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կապանի «Գանձասար» ֆուտբոլային ակումբի հրավերով Հայաստան է ժամանել կոտդիվուարցի ֆուտբոլիստ Դիա Կաբրիա Դումբիան, ով, ժամանելով «Զվարթնոց» օդանավակայան, չի կարողանում դուրս գալ օդանավակայանի տարածքից, քանի որ, ինչպես պարզվում է, դրա իրավունքը չունի:

Ակումբի գործադիր տնօրեն Վլադիմիր Առաքելյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ Դումբիան այս պահին դեռ օդնավակայանում է, եւ ակումբի աշխատակիցները փորձում են հասկանալ, թե ինչու աֆրիկացի ֆուտբոլիստը չի կարող Հայաստան մուտք գործել` ունենալով հրավեր հայկական կողմից.«Պարզվում է` ինչ-որ փոփոխություն է տեղի ունեցել օրենքում, որին մենք տեղյակ չենք: Մեր նախորդ հրավերների ժամանակ նման խնդիրներ չէին առաջացել, հետեւաբար՝ մենք չէինք էլ կարող մտածել, որ նման բան կստացվի»,- նշեց Առաքելյանը:

Նշենք, որ Կապանի «Գանձասարն» իր առաջին արտագնա հավաքն անցկացնելու է փետրվարի 3-16-ը Սոչիում: Թիմը կազմի հետ կապված խնդիրները փորձում է լուծել` հրավիրելով արտասահմանցի ֆուտբոլիստների: Սակայն, պարզվում է, որ արտասահմանցի ֆուտբոլիստները վիզաների հետ կապված խնդիրներ ունեն: Մասնավորապես, քենիացի պաշտպան Ժոզեֆ Շիկոկտին հիմա Հայաստանում է եւ մարզվում է «Գանձասարի» կազմում, բայց Ռուսաստան մեկնել չի կարող, քանի որ չունի այդ երկրի մուտքի վիզա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ