News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 31-ին այցելել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի հարազատներին եւ նրանց շնորհավորել ՀՀ Զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սեյրան Օհանյանը տիկնոջ` Ռուզաննա Խաչատրյանի հետ նախ եղել է Վազգեն Սարգսյանի թանգարանում, հուշամատյանում գրառել երախտիքի հետեւյալ խոսքերը. «Ես եւ իմ ընտանիքի անդամները խոնարհվում ենք մեր սիրելի Սպարապետ Վազգեն Սարգսյանի՝ մեր մարտական ընկերոջ, լավագույն մարդու, պետական եւ քաղաքական գործչի առջեւ, խոստանում հավերժ պահել նրա հիշատակը, իսկ Հայկական բանակի ողջ անձնակազմով խիստ պարտավորվում կատարել նրա բոլոր պատգամները, լինել միշտ մարտունակ եւ ապահովել մեր բազմաչարչար ժողովրդի խաղաղ անդորրն ու արարումը»:

Պաշտպանության նախարարը թանգարանին է հանձնել «Մարտական ընկերոջս» հուշամեդալը` տրված Սեյրան Օհանյանի կողմից Վազգեն Սարգսյանին հետմահու: 

Այնուհետեւ Սեյրան Օհանյանը Վազգեն Սարգսյանի ծնողների հետ զրուցել է հայոց բանակի անցած ուղու, ձեռքբերումների, խնդիրների եւ Վազգեն Սարգսյանի մասին հիշողություններից: Ի նշան երախտագիտության՝ նախարար Օհանյանը Վազգեն Սարգսյանի մայրիկին՝ Գրետա Սարգսյանին պարգեւատրել է «Հայաստանի Հանրապետության Զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական հուշամեդալով:

Տպել
Ամենաշատ