News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ կատարած այցի շրջանակներում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հանդիպել է ամերիկյսն սենատի արտաքին կապերի հանձնաժողովի անդամների հետ: Կողմերը քննարկել են վրաց-ամերիկյան հարաբերությունների խորացման հարցեր, այդ թվում` անվտանգության եւ տնտեսության ոլորտին վերաբերող:

Ինչպես տեղեկացնում է «Գռուզիա online»-ը, հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանի հետ ազատ առեւտրի հարցին, հարավօսական եւ աբխազական հակամարտությունների գոտու իրավիճակին եւ տարածաշրջանային անվտանգության հարցերին:

Սենատորները եւս մեկ անգամ իրենց աջակցությունն են հայտնել Վրաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը, եւ  նշել, որ ողջունում են Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցելու  ձգտումը: Նրանք նաեւ դրական են գնահատել Վրաստանում կայացած եւ կայանալիք  ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումները:

Միխայիլ Սահակաշվիլին շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին այն բանաձեւի համար, որում Աբխազիան եւ Հարավային Օսիան անվանվել են «գրավված տարածքներ»: Հանդիպմանը մասնակցել են Սենատի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Ջոն Քերին, սենատորներ Ռիչարդ Լուգարը, Բեն Քարդինը, Թոմ Ուդելը եւ Ջեյն Շահինը: 

Հանդիպումներին վրացական կողմը ներկայացրել են Անվտանգության խորհրդի քարտուղար Գիգա Բոկերիան, տնտեսության եւ կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիան եւ արտգործնախարարի տեղակալ Սերգի Կապանաձեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ