News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նահանգային կառույցների ղեկավարների հետ հանդիպմանը խոսել է նաեւ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկման թեմային։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Էրդողանը նշել է, թե խոսքի եւ մտքի ազատությունը սահմանափակող այդ օրինագիծը կվնասի երկու երկրների հարաբերություններին եւ Ֆրանսիայի արժեքային համակարգում մեծ վերքեր կբացի։

«Հավատում եմ եւ հուսով եմ, որ Ֆրանսիայի Սահմադրական խորհուրդը ողջախոհ կվերաբերվի, Ֆրանսիայի արժեքներին եւ Եվրոպայի սկզբունքներին հակառակ չի գործի»,-ասել է Թուրքիայի վարչապետը։

Նշենք, որ Ֆրանսիայի Սենատի 72 անդամի ստորագրությամբ դիմումը հունվարի 31-ին ընդունվել է Սահմանադրական խորհրդի կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ