News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

WBC վարկածով առաջին համար, միջին քաշային կարգում հանդես եկող Վանես Մարտիրոսյանը, ով ներկայացնում է ԱՄՆ-ն, կարող է մենամարտել ամերիկացի Վիկտոր Օրտիսի հետ։

Փետրվարի 11-ին Օրտիսը պետք է մենամարտեր Անդրե Բերտի հետ, սակայն վերջինս ձեռքի վնասվածք է ստացել եւ հրաժարվել է ռինգ դուրս գալ։

Նշենք, որ «Մղձավանջ» մականունով 25-ամյա Վանես Մարտիրոսյանը դեռեւս պարտություն չի կրել պրոֆեսիոնալ ռինգում (31-0)։

«Ես հիմա էլ կհամաձայնեի մենամարտել, եթե առաջարկ ստանայի Օրտիսից։ Վիկտորը գիտի, թե ինչ տեղի կունենա, երբ ես հաղթեմ նրան։ Ես նույնիսկ պատրաստ եմ մենամարտել 147 ֆունտ քաշային կարգում», - Վանես Մարտիրոսյանի խոսքը մեջբերում է boxingscene.com-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ