News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանությունը բացահայտել է 2010թ. փետրվարին Հնդկաստանի քաղաքացու վրա կատարված ավազակային հարձակումը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2010 թ. փետրվարի 28-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունք էր ահազանգել Հնդկաստանի մի քաղաքացի եւ հայտնել ավազակային հարձակման մասին: Կասկածյալը մուտք էր գործել բժշկական համալսարանի ուսանող Մաոիդ Ջահուդարիի բնակարան, հարվածներ հասցրել եւ արժեքավոր իրեր գողացել:

Քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները նախօրեին բերման են ենթարկել 24-ամյա Կարեն Մկրտչյանին: Տուժածն առերեսման ժամանակ ճանաչել է վերջինիս եւ պատմել է ավազակային հարձակման մանրամասները:

Կարեն Մկրտչյանը ձերբակալված է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ