News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ավարտին է մոտենում Gibraltar Masters շախմատային բաց մրցաշարը։

Հայաստանի հավաքականի 2-րդ համար Սերգեյ Մովսիսյանը նախավերջին տուրում սեւերով ոչ ոքի խաղաց անգլիացի Դեւիդ Հաուելի հետ, իսկ Գաբրիել Սարգսյանը սպիտակներով հաղթեց անգլիացի Գրեյգ Հենելին։

ԱՄՆ-ն ներկայացնող Վարուժան Հակոբյանը սեւերով պարտվեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին։

9-րդ տուրից հետո Մոսվիսյանը վաստակել է 6.5 միավոր եւ 8 շախմատիստների հետ կիսում է 7-14-րդ տեղերը։

Սարգյանն ու Հակոբյանն ունեն 6-ական միավոր եւ բաժանում են 16-45-րդ տեղերը։

Միանձնյա առաջատարը կանանց աշխարհի չեմպիոն Հոու Իֆանն է, ով վաստակել է 7.5 միավոր։

Վերջին տուրում Մովսիսյանը սպիտակներով ուժերը կչափի Պյոտր Սվիդլերի հետ, Սարգսյանը սեւերով կմրցի Նանա Ձագնիձեի, իսկ Հակոբյանը՝ սպիտակներով Ալեքսիս Կաբրերայի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ