News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Այս տեղափոխությունը շատ կարեւոր է ինձ համար եւ հույս ունեմ, որ օգուտ կբերեմ թիմին չեմպիոնական մրցավազքում, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով տեղափոխությունը Մոսկվայի «Դիանմո» նշեց Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին:

«Բոլոր ակումբներում էլ, որտեղ որ ես հանդես եմ եկել ֆուտբոլային լեզվով ասած՝ ձգտել եմ լինել թիմի կեսը: Ռուսաստանի Պրեմյեր լիգան անկասկած բարձրակարգ առաջնություն է եւ այստեղ հաջողության հասնելու համար հարկավոր է շատ աշխատել: Մոսկվայի «Դինամոն» այսօր Ռուսաստանի առաջատար թիմերից մեկն է եւ պայքարում է չեմպիոնական տիտղոսի համար: Բնականաբար, այս պատճառով բոլոր ֆուտբոլիստներից էլ պահանջվում է անմնացորդ նվիրվել ոչ միայն խաղերի ժամանակ այլ նաեւ մարզումների ընթացքում: Հուսով եմ, որ օգտակար կլինեմ թիմին չեմպիոնական մրցավազքում: Ինձ համար այս տեղափոխությունը շատ կարեւոր էր: Նշանակում է՝ ինձ վստահում են, ես էլ պետք է ամեն ինչ ապացուցեմ խաղադաշտում: Վաղը թիմը մեկնում է Իսպանիա նախապատրաստական հերթական փուլը անցկացնելու նպատակով: Իսկ առաջին հանդիպումը Պրեմյեր լիգայում սարերի ետեւում չէ` մարտի 3-ին «Դինամոն» սեփական հարկի տակ ընդունելու է «Անժիին»,- նշեց Բերեզովսկին:

Հիշեցնենք, որ դարպասապահը մոսկովյան ակումբի հետ կնքել է 1.5 տարվա պայմանագիր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ