News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ Սիրիայում բախումների հետեւանքով դժվարին իրադրության մեջ են հայտնվել հայ համայնքի ներկայացուցիչները: «Սիրիահայ համայնքի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ երեկ Հալեպի հայկական թաղամասերից մեկում հայ երիտասարդի են առեւանգել եւ մոտ 50 հազար դոլար փրկագին են պահանջում:

Վերջին շրջանում Սիրիայում տեղի հանցագործությունների թիվն աճել է` պայմանավորված այն հանգամանքով, որ իշխանությունը զբաղված է հակակառավարական ցույցերը ճնշելով: Եվ հայերը` հատկապես մեծահարուստները, ովքեր մինչ այս որեւէ խնդիր չեն ունեցել, հայտնվել են պոտենցիալ գողերի թիրախում: Բազմաթիվ մեծահարուստ հայեր այս օրերին սպառնալիքներ են ստանում: Իսկ երիտասարդը, ում առեւանգել են, ըստ որոշ տեղեկությունների, եւս կարողության տեր է եւ նոր է ամուսնացել:

Ավելի ուշ նմանօրինակ երկրորդ դեպքի մասին եւս տեղեկություն է ստացվել»,- գրում է  «Երկիր»-ը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ