News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 05
Տեսնել լրահոսը

Երեւանում, փետրվարի 13-ին, Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի կունենա չինական հատուկ համերգ Հայաստանում:

2012 թվականին Հայաստանում նշվում է հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, որի շրջանակներում համերգային ծրագրով Երեւան է ժամանելու Չինաստանի Լանճոյի համալսարանի երաժշտական խումբը:

Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտը ՀՀ-ում ՉԺՀ-ի դեսպանատան հետ համատեղ կազմակերպում է համերգ նրանց մասնակցությամբ:

Համերգի սկզբում ողջույնի խոսքով հանդես կգան ՉԺՀ-ի Լանճոյի համալսարանի ռեկտոր Ծինգ Թաոն, ԵՊԼՀ-ի ռեկտոր Սուրեն Զոլյանը եւ ՀՀ-ում ՉԺՀ-ի դեսպան Թիեն Չանչունը:  Կլինեն հյուրեր ՀՀ-ում Չինաստանի դեսպանատնից, Չինաստանից, ներկայացուցիչներ տարբեր նախարարություններից եւ  այլ հրավիրյալ հյուրեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ
Partner news