News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մարտի 2-ին կայանալու է «Ժառանգություն» կուսակցության համագումարը, որի ընթացքում էլ որոշվելու է ընտրական գործընթացներին մասնակցելու հարցը, ձեւերն ու չափերը: Այդ մասին փետրվարի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Բոլոր համապատասխան եզրահանգումները կդրվեն սեղանի վրա եւ կհրապարակվեն մարտի 2-ին: Մինչ այդ ժառանգությունը մտնում է նախահայեցողական շրջան, պարզելու է հասարակության պահանջը, արյդոք խորհրդարանում հայտնվելն է թիվ մեկ  խնդիրը»,- նշեց Հովհաննիսյանը` համոզմունք հայտնելով, որ «Ժառանգությունը» ցանկության դեպքում կարող է առանձին ցուցակով հայտնվել խորհրդարանում:

Այժմ կուսակցությունն ակտիվորեն ներգրավված է լիովին համամասնական ընտրակարգի անցնելու գործընթացին: «Ժառանգությունը պարտավոր է մաս կազմել համակարգափոխ շարժմանը: Մի փոքր ուշացել են համամասնականի հարցում, բայցե թե ուզում ենք ունենալ սահմանադրավայել երկիր, պետք է պայքարել»,- նշեց նա:

Իսկ մինչ մարտի 2-ին կայանալիք համագումարը «Ժառանգությունը» շարունակելու է շփումները «Ազատ դեմոկրատների» եւ այլ քաղաքական ուժերի հետ. «Հուսով ենք, որ մարտի 2-ին կներկայանանք կգանք նորովի եւ ուժեղացած»:

«Ժառանգության» առաջնորդը նաեւ ողջունեց իրենց եւ ՀՅԴ-ի նախաձեռնությանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միանալը: «Ես ծնվել եմ այն երկրում, որտեղ կա միայն մեծամասնական համակարգ: Դա Հայաստանում միգուցե անհրաժեշտ կլինի 50 տարի անց, բայց հիմա անհրաժեշտ է միայն համամասնականը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ