News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը կքննարկի փետրվարի 29-ին կամ մարտի 1-ին:

Այս մասին տեղեկացնում է թուրքական Sabah-ը` նշելով, որ եթե Սահմանադրական խորհուրդը չեղյալ համար ընդունված օրինագիծը, իշխանությունները խորհրդարան նոր օրինագիծ ներկայացնելու համար կունենան ընդամենը 1 շաբաթ ժամանակ, քանի որ ապրիլ ամսին տեղի ունենալիք նախագահական ընտրությունների պատճառով մարտի 9-ին խորհրդարանը գնում է արձակուրդի: 

Նշենք, որ Ֆրանսիայի Սենատի 72 անդամի ստորագրությամբ Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը չեղյալ հայտարարելու դիմումը հունվարի 31-ին ընդունվել է Սահմանադրական խորհրդի կողմից։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ