News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Թերթը  զրուցել է  ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ, ով չի բացառում, որ կարող է անդամակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Հարցին, թե  ինչո՞ւ է ուզում համագործակցել հատկապես ԲՀԿ-ի հետ Վարդան Օսկանյանը պատասխանել է. «ԲՀԿ-ի հետ կապված մի քանի գործոն կար, որոնք ես նկատի եմ ունեցել: Առաջինը` որ ԲՀԿ-ն քաղաքական կուսակցություն է, բայց քաղաքականացված կուսակցություն չէ: Իմ տպավորությունն է, եւ հուսով եմ, որ չեմ սխալվում, որ ԲՀԿ-ն իշխանություն ունենալու դեպքում պետական համակարգում կներգրավի բացառապես այնպիսի մարդկանց, որոնք փորձ ունեն, կարող են, պատրաստակամ եւ ազնիվ են` անկախ այն հանգամանքից, թե այդ մարդիկ ինչպիսի քաղաքական ճանապարհ են անցել: Երկրորդ` մեր հասարակությունը ԲՀԿ-ին ընկալում է ոչ թե որպես ընդդիմություն, այլ որպես այլընտրանք գործող իշխանությանը: Կարծում եմ, նկատի ունենալով Հայաստանի այսօրվա քաղաքական մթնոլորտը, սա շատ դրական գործոն է: Եվ հասարակության մեջ այս ընկալումը, կարծում եմ, գալիս է ԲՀԿ-ի գործելաոճից` այս տարիներին նրանք երբեք այլ քաղաքական ուժերի հակակրանքը չեն առաջացրել: Այսինքն` վիրավորանքների, պարսավանքների բեռը չունեն: Սա առավելություն է այն առումով, որ եւ՛ նախընտրական, եւ՛ հետընտրական շրջանում ԲՀԿ-ն ցանկացած քաղաքական ուժի հետ համագործակցության մեջ մտնելու լայն հնարավորություն ունի: Երրորդը` իմ դիտարկումներով` ամենաբարձր վարկանիշն ու հեղինակությունը այսօր ԲՀԿ-ն ունի: Այս փուլում ԲՀԿ-ին առավել ուժեղացնելով` ես կարծում եմ, որ մենք` հասարակությունը, նոր խորհրդարանում քաղաքական իրավիճակը փոխելու առավել մեծ հնարավորություն ենք ստանում»,-գրում է «168 ժամ»-ը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ