News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Համաձայն Պաշտպանության բանաակի օպերատիվ տվյալների, հունվարի 29-ից փետրվարի 4-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել են ավելի քան  600 կրակոց:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԼՂՀ Պաշտպանության բանակից,  դիրքապահ ուժերը նշված կրակոցներին պատասխանելով միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, անշեղորեն կատարել են իրենց ծառայողական պարտականություններն ու իրականացրել մարտական դիրքերի հուսալի պաշտպանություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ