News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայազգի Անդրեյ Աստվածատուրովի «Սկունսկամերա» գիրքն արժանացել է Ռուսաստանում անցկացվող գրական «НОС» (նոր բանահյուսություն) մրցանակաբաշխության «Ընթերցողի համակրանք» մրցանակին, որի համար սահմանված է 200 հազ. ռուբլի ($6600) դրամական պարգեւ:

Ինչպես փոխանցում է NEWSru.com-ը, հաղթող է ճանաչվել ԻգորՎիշնեվեցկին` «Լենինգրադ» պատմվածքի հեղինակը: Նշվում է, որ մրցույթի հաղթողն ընտրվել է կարճ ցուցակից, որում ընդգրկվել են հետեւյալ հեղինակները. Անդրեյ Աստվածատուրով – «Սկունսկամերա» Իրինա Յասինա – «Հիվանդության պատմություն» Դմիտրի Դանիլով – «Հորիզոնական դիրք» Նիկլոլայ Բայտով – «Մտածիր, ինչ ես ասում» Ալեքսանդր Մարկին– «Օրագիր 2006-2011» Վիկտոր Պելեւին– «Անանասի ջուր սքանչելի տիկնոջ համար» Նիկոլայ Կոնոնով – «Ֆլաներ» Մարիա Ռիբակովա – «Գնեդիչ» Միխայիլ Շիշկին– «Պիսմովնիկ» Հաղթողն ստացել է 700 հազ. ռուբլի (23 հազ. դոլար) պարգեւ, եզրափակիչ փուլում ընդգրկվածներից յուրաքանչյուրը` 40 հազարական ռուբլկի: Այդպիսով, Աստվածատուրովը, ով մրցակցում էր Պելեւինի հետ, կստանա եւս 1300 դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ