Միջազգային քրիստոնեական իրավապաշտպան կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Արցախի ներկայացուցչությունում տեղի ունեցած խուզարկությունների հետ։

«CSI-ը խորապես անհանգստացած է ոստիկանական շուրջկալով Երեւանում, Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցչությունում դեկտեմբերի 11-ին,  Արցախի Ազգային ժողովի հրավիրած նիստից հետո, քննարկելու համար ժողովրդի՝ հայրենիք վերադառնալու միջազգայնորեն ճանաչված իրավունքը։

Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին պաշտպանել խաղաղ հավաքների իրավունքը եւ ձեռնպահ մնալ իրավապահ մարմիններն օգտագործելուց՝ Արցախի ժողովրդի ինստիտուտների վրա քաղաքական ճնշում գործադրելու համար»,- նշվել է կազմակերպության հայտարարությունում։