ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիային վերաբերող բանձեւի քվեարկության ժամանակ Ռուսաստանն ու Չինաստանն օգտվել են վետոյի իրենց իրավունքից:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, փաստաթղթի օգտին արտահայտվել է խորհրդի անդամ 13 պետություն, դեմ` երկուսը:
Որոշումների ընդունման համար անհրաժեշտ է, որ կողմ քվեարկեն ԱԽ 15 անդամներից ինը, պայմանով, որ մշտական անդամների «հնգյակից»` Ռուսաստանից, Չինաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից եւ Մեծ Բրիտանիայից որեւէ մեկը վետոյի իրավունքից չի օգտվի:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am –ը, ՄԱԿ ԱԽ-ն համաձայնեցրել էր Սիրիայում արյունահեղության դադարեցմանն ուղղված բանաձեւի նախագիծը: Սակայն Ռուսաստանը հասկացրել էր, որ կօգտվի վետոյի իր իրավունքից, եթե այն քվերակության դրվի: Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ չէ աջակցել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւի նորացված նախագծին, թեեւ այն մեղմվել է ռուսական կողմի առաջարկություններից հետո:




























