Մոտ երկու հարյուր սիրիացիներ են ներխուժել Տրիպոլիում գտնվող Ռուսաստանի դեսպանատուն:Ինչպես տեղեկացնում է Agence France-Presse-ը, ակտիվիստները դեսպանատն վրա բարձրացրել են Սիրիայի ընդդիմության դրոշը: Սիրիացիները հակառուսական կարգախոսներ են բացականչել`բողքելով ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանի վետոյի դեմ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am –ը, ՄԱԿ ԱԽ-ն համաձայնեցրել էր Սիրիայում արյունահեղության դադարեցմանն ուղղված բանաձեւի նախագիծը: Սակայն Ռուսաստանը հասկացրել էր, որ կօգտվի վետոյի իր իրավունքից, եթե այն քվերակության դրվի: Ռուսաստանի ներկայացուցիչները հայտարարել են, որ Մոսկվայի հետ խորհրդակցությունների համար ավելի երկար ժամանակ է պետք:

Փետրվարի 4-ին կայացած բանաձեւի քվեարկության ժամանակ Ռուսաստանն ու Չինաստանն օգտվել են վետոյի իրենց իրավունքից: