Սանկտ-Պետերբուրգի օդանավակայանում գողացել են Թուրքիայի քաղաքացու պայուսակը, որտեղ, նրա խոսքով, զարդեղեն ու փող է եղել:

Առեւտրային ընկերության սեփականատեր օտարերկրացին փետրվարի 5-ի երեկոյան դիմել է ոստիկանություն եւ պատմել, որ Պուլկովո օդանավակայանում, թռիչքից առաջ ստուգում անցնելու ժամանակ հայտնաբերել է, որ պայուսակներից մեկը չկա, որտեղ եղել է 40 մլն ռուբլու (շուրջ 132,5 հազար դոլար) զարդեղեն եւ 1 մլն ռուբլի (շուրջ 33 հազար դոլար) գումար:

Ոստիկանությունը փաստի առթիվ ստուգումներ է սկսել, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: