News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի նահանգային խորհրդարանի պատգամավոր Ուոլթ Սեկորդը մեկնաբանել է մամուլի այն հրապարկումները, թե իր`Լեռնային  Ղարաբաղ կատարած այցն Ադրբեջանում դժգոհություն է առաջացրել:

«Ես ներողություն չեմ խնդրում տարածաշրջան այցի եւ նրա համար, որ աջակցություն եմ հայտնել Հայաստանին եւ հայկական սփյուռքին` խորացնելով Հայոց ցեղասպանության  վերաբերյալ իմ գիտելիքները, ինչպես նաեւ Արցախ այցելությանս համար»,-հայտարարել է Սեկորդը:

Նա կրկին հաստատել է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքին իր աջակցությունը` ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է իրավունք ունենա «ինքնուրույն որոշելու իր քաղաքական եւ տնտեսական ապագան»,-տեղեկացնում է Ավստրալիայի հայերի կայքը:

«Հայ-ավստրալական պատգամավորական բարեկամության հաջորդ նիստում  ես գործընկերներիս կոչ կանեմ քննարկել տարածաշրջան այցելելու հրավերը»,-ավելացրել է նա:

Հիշեցնենք, որ Սեկորդի այցը Լեռնային Ղարաբաղ հարուցել էր Բաքվի դժգոհությունը: Թուրքիայում Ադրբեջանի դեսպանությունն այդ կապակցությամբ  բողոք էր հայտնել Ավստրալիայի դիվանագիտական ներկայացուցչությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ