News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԼՂՀ N զորամասի մարտական դիրքում փետրվարի 2-ին, ժամը 17:00-ի սահմաններում ժամկետային զինծառայող, շարքային Կառլեն Կարոյի Բաղդասարյանի` գլխի շրջանում հրազենային վնասվածք ստացանալու եւ զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահանալու փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 110 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի պաշտպանության նախարարությունից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԼՂՀ զորամասերից մեկում այսօր զինծառայող է մահացու վիրավորվել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ պաշտպանության նախարարության լրատվության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը հաստատել էր այս տեղեկատվությունը, նշելով, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 2ին ժամը 17:00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Հորադիզ) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում: Հրազենային մահացու վիրավորում է ստացել Ստեփանակերտի զինկոմիսարիատից զորակոչված  ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Կառլեն Կարոյի Բաղդասարյանը: Դեպքից անմիջապես հետո, զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին վիրավորը մահացել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ