News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանը մտածում է մեծ սպորտ վերադառնալու մասին, գրում է Reuters-ը:

Բուլղարական «Թեմա սպորտ» թերթին տված հարցազրույցում Նազարյանը հայտարարել է, որ, հնարավոր է, Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերի ընթացքում պայքարի մեդալի համար:

«Ես դեռեւս որոշում չեմ կայացրել, բայց մտածում եմ այդ ուղղությամբ: Ես շարունակում եմ մարզվել եւ ձգտում եմ մի քանի կգ նիհարել: Եթե ինձ հաջողվի բարելավել կազմվածքս, ես երեւի կմասնակցեմ որակավորման մրցություններին մինչեւ 66 կգ քաշային կարգում, որոնք կանցկացվեն ապրիլին», - ասել է Նազարյանը:

Արմեն Նազարյանը, որը մարտին կդառնա 38 տարեկան, Օլիմպիական խաղերի ոսկե մեդալ է նվաճել Ատլանտայի խաղերում` հանդես  գալով Հայաստանի դրոշի ներքո: Ավելի ուշ նա ոսկե մեդալի է արժանացել Սիդնեյի խաղերում, բրոնզի` Աթենքում, հանդես գալով արդեն Բուլղարիայի դրոշի ներքո, որտեղ նա տեղափոխվել է 1997թ.:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ