News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ազգային Ժողովի պատգամավոր, Մանվել Բադեյանն իր թեկնածությունն է առաջադրելու Գեղարքունիքի մարզի թիվ 22 ընտրատարածքում: Այդ մասին «Եվրոստան-Ույուտ» ձեռնարկության սեփականատերը հայտնեց լրագրողների հետ զրույցում:
Ըստ Բադեյանի, Հանրապետական կուսակցությունն արդեն իրեն առաջարկել է իր թեկնածությունն առաջադրել թիվ 22 ընտրատարածքում, որտեղից այժմ պատգամավոր է Տիգրան Արզաքանցյանը:

Մանվել Բադեյանը ծնունդով Գավառից է, եւ 1999-2003 թվականներին պատգամավոր է ընտրվել հենց մեծամասնական ընտրակարգով, ուստի որեւէ խնդիր չի տեսնում առաջադրվելու հարցում:

Դիտարկմանը, թե ՀՀԿ-ում չեն հաստատում, թե ով է առաջադրվելու տվյալ ընտրատարածքում, Մանվել Բադեյանը պնդեց, որ հենց ինքն է առաջադրվելու, եւ ՀՀԿ-ն էլ զորակցելու է իրեն:

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, տվյալ տարածքից այս գումարման ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը եւս առաջադրելու է իր թեկնածությունը եւ չի պատրաստվում հաշտվել մանդատից զրկվելու գաղափարի հետ: Նա մտադիր է առաջադրել իր թեկնածությունը, թեեւ ՀՀԿ-ն փոխել է իր վերաբերմունքը պատգամավորի նկատմամբ: Ըստ որոշ աղբյուրների, Արզաքանցյանի դեմ վերաբերմունքի փոփոխության պատճառներից մեկն էլ թերթերի դեմ նրա հարուցած դատերն են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ