News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 06
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

2011 թ. հոկտեմբերի 12-ի դրությամբ, Հայաստանում առկա են եղել 2 մլն 871 հազ. 509 մարդ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր` փետրվարի 7-ին, հրապարակել է 2011 թ. մարդահամարի նախնական տվյալները: Ըստ այդմ` հաշվեգրված բնակչության թիվը (ներառում է ինչպես ներկաներին, այնպես էլ հանրապետությունից բացակայողներին) 3 մլն 285 հազ. 767 է:

Նշենք, որ նախորդ` 2001 թ. մարդահամարի տվյալներով, Հայաստանում հաշվեգրված բնակչության թիվը 3 458 303 էր, իսկ հանրապետությունում առկա էին 3 002 598-ը:

Այսպիսով, 10 տարվա ընթացքում հանրապետությունից մշտապես հեռացել է 173 հազ. մարդ, իսկ ներկայում հաշվեգրված բնակչության 12.6 %-ը կամ 414 հազ. մարդ բացակայել է հանրապետությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ