News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ կարող է սրել իրավիճակն Իրանի շուրջ: Այդ մասին այսօր` փետրվարի 7-ին, ասել է Ռուսաստանի աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի փոխնախագահ, ակադեմիկոս Արայիկ Սարգսյանը:

Նրա խոսքով` ամերիկացի բարձրաստիճան պաշոնյաների հայտարարությունները վկայում են այն մասին, որ պատերազմն արդեն ընթացքում է, դա խորհրդանիշների պատերազմ է: Ավելին, մահանում են իրանցի պրոֆեսորներ եւ միջուկային ոլորտի մասնագետներ: Այսինքն տեղի են ունենում ահաբեկչություններ, այդ թվում նաեւ Իրանի տարածքում:

Նրա խոսքով` հնարավոր են բախման մի քանի տարբերակներ` Սաուդյան Արաբիա- Իրան, Թուրքիա- Իրան, սակայն առավել վտանգավոր տարբերակն է Իսրայել –Իրանը: «Կհարվածի Իսրայելն Իրանին: Բոլորը սպասում են սադրանքի: Ընդ որում, պարտադիր չէ, որ դա լինի Օրմուզի նեղուցում: Դա կարող է լինել նաեւ ԱՄՆ-ի տարածքում: Սեպտեմբերի 11-ի նման մի բան, իսկ մեղքն այնուհետեւ կբարդե Իրանի հատուկ ծառայությունների վրա»,- նշեց քաղաքագետը:

Պատասխանելով այն հարցին, կհանդգնի՞ արդյոք Ադրբեջանն այդ իրավիճակում յուրացնել այն, ինչն իրեն չի պատկանում, եւ կսկսի երկրորդ ղարաբաղյան կոմպանիան, քաղաքագետը, չբացառելով այդպիսի հնարավորություն, նշելով, որ Բաքուն արդեն բարձրաձայնում է իրանական տարածքների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ