News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Բաղդասարյանին հեռացրել են կուսակցությունից:

ՕԵԿ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է.

«Օրինաց երկիր» կուսակցության  քաղաքական խորհուրդը ԱԺ պատգամավոր Գագիկ Բաղդասարյանին 2 տարի առաջ կուսակցության համամասնական ցուցակից առաջադրեց որպես պատգամավոր: Սակայն Գագիկ Բաղդասարյանը, չնայած բազմաթիվ հորդորներին, այս ողջ ժամանակահատվածում չզբաղվեց կուսակցական կազմակերպչական որեւէ աշխատանքով: Այժմ էլ նախընտրական շրջան է եւ բնականաբար կուսակցությունը ակտիվորեն զբաղված է կազմակերպական աշխատանքներ իրականացնելով եւ ապագայի քաղաքական թիմ ձեւավորելով:

Չունենալով այդ աշխատանքներին որեւէ մասնակցություն, սակայն ունենալով մեծ ակնկալիքներ, ինչպես նաեւ հիմք ընդունելով այն փաստը, որ ԱԺ-ում օրենքների նախագծերի քվեարկությունների ժամանակ ԱԺ պատգամավոր Գագիկ Բաղդասարյանի կողմից իրականացված քվեարկությունները չեն համաձայնեցվում «Օրինաց երկիր» խմբակցության հետ, զօր օրինակ 06.02.2012թ. քվեարկությունները, համահունչ չեն «Օրինաց երկիր» խմբակցության քաղաքական դիրքորոշումներին, նրա վարքագիծը չի համապատասխանում կուսակցության որդեգրած քաղաքական գծին, ինչպես նաեւ հաշվի առնելով նրա ոչ պարկեշտ վարքագիծը կուսակցության եւ նրա որոշումների նկատմամբ, «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշել է ԱԺ պատգամավոր Գագիկ Բաղդասարյանին հեռացնել «Օրինաց երկիր» կուսակցությունից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ